Իթվինինգը մեր դպրոցում

now browsing by category

 
Posted by: | Posted on: November 29, 2018

ԻԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ 5-ԱՄՅԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2017 թ. մայիսի 16-ից 17-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում անցկացվեց երկօրյա համաժողով` նվիրվածՀայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։

Համաժողովին մասնակցեցին ՀՀ կրթության և գիտությաննախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀուսհաստատությունների, Լեհաստանի Էրազմուսպլյուսի ևԻթվինինգի  ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ:

Համաժողովին մասնակցեց նաև ՀՀ Լոռու մարզիՎանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցիԻթվինինգի թիմը՝ տնօրեն Հ. Խումարյանը, մաթեմատիկայիուսուցչուհի Լ. Քառյանը և ԷՀՄ օպերատոր Լ. Կարապետյանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվեց 2013-2017թթ.ծրագրի ընթացքը, «Դպրոցների համագործակցության վիրտուալհամայնքի ձևավորման» ազգային ծրագիրը, ինչպես նաևնախանշվեց հետագա զարգացման հիմնական ուղղությունները։

Համաժողովի ընթացքում Հ. Խումարյանը հանդես եկավ «Իթվինինգը մեր դպրոցում» թեմայի շուրջ ելույթով՝ կիսվելովիր փորձով, խոսելով ծրագրի ընձեռած հնարավորությունների և ծրագրի շրջանակներում դպրոցի հետագա պլաններիմասին: Իսկ Լ. Կարապետյանը ներկայացրեց 2016 թ. Ազգային մրցանակաբաշխության ժամանակ 2-րդ մրցանակիարժանացած «Իմ ոտնահետքը կարևոր է» նախագիծը:

Նախարարը շնորհակալագրեր հանձնեց մի շարք դպրոցների, այդ թվում՝ Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4հիմնական դպրոցին՝ Իթվինինգ ծրագրում հաջող և արժեքավոր համագործակցության համար:

Սիրով շնորհավորում ենք մեր դպրոցի թիմին և մաղթում նորանոր հաջողություններ:



  

 

 

 


Դիտեք այստեղ՝  https://www.youtube.com/watch?v=LlkLfdBwet0&t=728s

 

ԻԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2016 թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովըորիընթացքում ներկայացվեց ծրագրի ընթացքըմասնավորապես  2016 թկատարված աշխատանքները,  ինչպես նաևնախանշվեցին  2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։
Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ  Որակի ազգայինմրցանակաբաշխության արարողությունը, որի ժամանակ ՀՀ կրթության ևգիտության նախարարության անունից հավաստագրեր և մրցանակներ հանձնվեցին 2016թ ընթացքում Իթվինինգ ծրագրին լավագույնմասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։
        ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի ներկայացրած ”My footprint counts…” /”Իմ ոտնահետքը կարևոր է”/ նախագիծն արժանացել է 2-րդ պատվավոր մրցանակի: Սիրովշնորհավորում ենք մեր դպրոցի թիմին և մաղթում նորանո ձեռքբերումներ: 

eTwinning celebrates its 10th anniversary today. Our school has joined the eTwinning community lately and we did not remain apart from the occasion by organizing eTwinning celebration day at our school. Wishing eTwinning creative teachers and students. May the programme have many years ahead!       

     Happy birthday, eTwinning!